Գերմանական ԶԼՄ-ները Հունաստանը համեմատել են փող պահանջող տաքսիստի հետ
International newsԵվրոգոտու երկրների կառավարությունների ներկայացուցիչները հիասթափված են Հունաստանի հետ կառուցվածքային բարենորոգումների շուրջն այժմ շարունակվող աշխատանքային բանակցությունների ընթացքից: Այդ մասին գրել Է Գերմանիայի Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ը:
Թերթի աղբյուրների խոսքով՝ բանակցություններում առաջընթաց չի նկատվում, մասնավորապես, հունական կողմը հրաժարվում Է քննարկել բյուջետային աշխատողների համար կենսաթոշակների իջեցման հարցը, բայց ըստ որում պնդում Է, որ շտապ փող ստանա, ինչպես «տաքսու վարորդը»:
Հանդիպումներից մեկի ժամանակ Հունաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հայտարարել Է, որ երկիրը շուտով անվճարունակ կդառնա: Միեւնույն ժամանակ վարկատուները կարծում են, որ Աթենքն առայժմ ի վիճակի Է կատարելու իր արտաքին ֆինանսական հանձնառությունները:
Հունաստանը պետք Է մինչեւ ապրիլի 20-ը ներկայացնի բարենորոգումների պանը, որն ընդունելի լինի Եվրամիության եւ ԱՄՀ-ի համար, որից հետո նրանք պատրաստ կլինեն տրամադրելու ուշացված վարկային մասնաբաժինը: Այդ դեպքում Հունաստանի կառավարության պլանը կարող Է եվրոգոտու ֆինանսների նախարարների կողմից պաշտոնապես հավանություն ստանալ ապրիլի 24-ին Ռիգայում կայանալիք հանդիպման ժամանակ, ինչից հետո Աենքը կկարողանա փող ստանալ:
Հունաստանի ֆինանսների նախարարությունը, մեկնաբանելով Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ի հրապարակումը, հայտարարել Է, որ հոդվածի թեզիսները չեն համապատասխանում աշխատանքային խմբի նիստի արձանագրություններին եւ վնասում են բանակցություններին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: