ՀՊՏՀ-ի թիմը գլխավորում է ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը
SportՀՀ Ֆուտզալի 2014/2015 թթ. առաջնության 15-րդ տուրի հանդիպումները տեղի ունեցան ապրիլի 11-ին և 12-ին :
«Հրազդան ՖԶ»-ն զիջեց «Մռավ»-ին 5:13 հաշվով, ՀՊՏՀ-ն հաղթեց «Գյումրի»-ին՝ (7:2), իսկ Yerevan IT-«Թալգրիգ» խաղում «Yerevan IT» թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն:
Անցկացված 15 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 34 միավորով գլխավորում է ՀՊՏՀ-ն, «Թալգրիգը» երկրորդ տեղում է՝ 32 միավորով, «Գյումրին» 24 միավորով երրորդն է: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: