ՀՀ գլխավոր դատախազը Կանադայի հայազգի դատավորի հետ քննարկել է համագործակցության հարցեր
International newsՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով հայազգի դատավոր Արիս Պապիկյանին: Նա Կանադայում ազգությամբ հայ միակ դատավորն է:
Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ իրավական համակարգին և Կանադայի հայ համայնքին առնչվող խնդիրներ: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին՝ Պապիկյանը նշել է, որ կանադահայ համայնքն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հայրենիքին և հատկապես Ցեղասպանությանը վերաբերող ծրագրերում: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը թե՛ երկու երկրների միջև իրավական ոլորտում հարաբերությունների ամրապնդմաÕ ¶, թե՛ Ցեղասպանության ճանաչման իրավական գործընթացի շրջանակներում:
Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով դատավորի խնդրանքով՝ ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանը անդրադարձել է նաև «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին` ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը:
ՀՀ գլխավոր դատախազը ողջունել է իրավական ոլորտում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման առաջարկը, իսկ դատավոր Արիս Պապիկյանը պատրաստակամություն է հայտնել անելու հնարավորը` երկու երկրների միջև արդյունավետ փոխգործակցության ընդլայնման և Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստելու համար: