ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է հնագույն Նեմրութ քաղաքի ոչնչացումը
International newsՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրեն Իրինա Բոկովան դատապարտել է Իրաքում հնագույն Նեմրութ քաղաքի ոչնչացումը: Բոկովան կատարվածն անվանել է բարբարոսություն:
«Այս կերպ ահաբեկիչները ոչնչացնում են հնագույն քաղաքները` նպատակ ունենալով ոչնչացնել Իրաքի ժողովրդի պատմության բոլոր հետքերը»,- ասել է Բոկովան՝ իր աջակցությունը փոխանցելով Իրաքի ժողովրդին եւ կառավարությանը:
«Մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը ռազմական հանցագործություն է: Մենք կանեն ամեն հնարավորը, որպեսզի պայքարենք այդ չարիքի դեմ: Մենք կփաստաթղթավորենք կատարված իրադարձությունները` նպատակ ունենալով գտնել մեղավորներին եւ նրանց ենթարկել պատասխանատվության»-, ասել է Բոկովան: