Բեյլը սկսել է մարզվել
SportՄադրիդի «Ռեալի» ուելսցի վինգեր Գարեթ Բեյլը կիրակի օրը վերադարձել է թիմի մարզումներին։ Այդ մասին հաստատվել է մադրիդյան ակումբի թվիթերյան էջում։
Մկանային վնասվածքի պատճառով Բեյլը բաց է թողել շաբաթ օրվա՝ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Էյբարի» դեմ հանդիպումը, որտեղ «Ռեալը» հաղթել է 3-0 հաշվով։ Սակայն կիրակի օրը նա արդեն անցկացրել է ամբողջական մարզումներ։ Նա պատրաստվում է Չեմպիոնների լիգայի «Ատլետիկոյի» դեմ խաղին, որը տեղի կունենա երեքշաբթի օրը «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:
Աշոտ Մնացականյան