Մոսկվայում կհանդիպեն ՀՀ և ՌԴ ԶՈւ հրթիռահրետանային սպառազինության մասնագետները
International newsՄոսկվայում ապրիլի 14-16-ը կայանալիք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հրթիռահրետանային սպառազինության մասնագետների աշխատանքային հանդիպմանը կմասնակցեն ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: