Էրիկ Կանտոնա.«Աշխարհի առաջնությունը հաղթել է ոչ թե Իսպանիան, այլ Կատալոնիան»
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվողը,ով այժմ դերասան է,այն կարծիքին է, որ Մունդիալ 2010-ը իրականում Իսպանիան չի հաղթել:
-Աշխարհի առաջնությունը հաղթեց Կատալոնիան: Իսպանիայի հավաքականը հաղթեց՝ իր կազմում ունենալով «Բարսելոնայի» 10 ֆուտբոլիստ: Այնպես որ, առաջնությունը հաղթել են «Բարսելոնան» եւ Կատալոնիան,- Կանտոնայի խոսքերն է հաղորդում իսպանական Marca-ն:
Աշոտ Մնացականյան