Ռոնալդուն և Մեսսին կկարողանան հանդես գալ նույն թիմում
SportԿատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և նրա ոխերիմ «թշնամին»՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանան հանդես գալ նույն թիմի կազմում: Դա հնարավոր կլինի բոլոր աստղերի հանդիպման ժամանակ, որը մտադիր է կազմակերպել ՈՒԵՖԱ-ն, հաղորդում է el mundo deportivo-ն:
ՈՒԵՖԱ-ի մտահաղացմամբ Եվրոպայի հյուսիսի հավաքականը պետք է խաղա հարավի հավաքականի հետ: Եվրոպացի ֆուտբոլային չինովնիկներին հանդիպում անցկացնելու այս ֆորմատի հարցում ոգեշնչել են Ամերկայում գործող նմանատիպ մրցաշարերը՝ NBA և NHL:
Հանդիպմանը կմասնակցեն եվրոպական թոփ առաջնությունների լավագույն ֆուտբոլիստները: Հյուսիսը ներկայացնելու են ԱՊԼ-ն, Բունդեսլիգան և Ռուսաստանի պրեմեր լիգան, իսկ հարավի հավաքականը կկազմվի Ֆրանսիական ԼԻԳԱ 1-ի, Սերիա Ա-ի, իսպանական Պրիմիերայի և Պորտուգալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից:
Նախագիծը կմեկնարկի 2017 թվականից ոչ շուտ: ՈՒԵՖԱ-ն նախ պետք է հովանավոր գտնի, կնքի գովազդային պայմանագրեր և լուծի հեռուստատեսային իրավունքների հետ կապված հարցրեը:
Աշոտ Մնացականյան