ICAO-ն գործարկել Է թռիչքների համար վտանգավոր գոտիների վերաբերյալ տվյալների պահոցը
International newsՔաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO), որը ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկությունն Է, փորձարարական առցանց-համակարգ Է գործարկել մարտական գործողությունների գոտիներում թռիչքների վտանգավորության գնահատման եւ տեղեկատվության փոխանակման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նա հիշեցրել Է, որ տվյալների այդ պահոցի մշակման մասին հանձնարարությունն ընդունվել Է քաղաքացիական ավիացիային նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողովում, որն ICAO-ի հովանու ներքո տեղի Է ունեցել փետրվարին Մոնրեալում: Համակարգը մատչելի Է լայն հասարակայնության համար, սակայն առայժմ տվյալների պահոցը դատարկ Է:
«Այն բանի համեմատ, թե ինչպես պահոցը կհամալրվի տեղեկություններով, այն ամենաթարմ տեղեկատվությունը կառաջարկի քաղաքացիական ավիացիայի համար պոտենցիալ սպառնալիքների մասին, որոնք պայմանավորված են զինված հակամարտություններով»,- նշել Է Ստեֆան Դյուժարիկը: Նրա խոսքով՝ տվյալների պահոցը կարող են համալրել «միայն պետությունների լիազոր պաշտոնատար անձինք»՝ այն ընթացակարգերի հիման վրա, որոնք համաձայնեցված են ICAO-ի խորհրդի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: