Թեհրանում Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություն է կայացել
International newsԻԻՀ խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանի նախաձեռնությամբ Թեհրանի «Արարատ» միությունում կայացել է դասախոսություն նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես հաղորդում է «Ալիք»-ը, «Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը Իրանի խորհրդարանում» դասախոսության ընթացքում Խանլարյանը ներկայացրել է այն ուղիները, որոնցով հնարավոր է հասնել Իրանի կողմից պաշտոնական ճանաչմանը: Խանլարյանը դասախոսությանը ներկա պարսիկ լսարանին ներկայացրել է Իրանի տարբեր ժամանակների նախագահների եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների տեսակետները հայոց ցեղասպանության դատապարտման հարցում եւ Հայաստան պաշտոնական այցերի ժամանակ Ծիծեռնակաբերդ այցելությունները:
Իրանի խորհրդարանում Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն էլ անդրադարձել է Իրանի պետական շրջանակներում Հայոց ցեղասպանության արծարծման խնդրին: