Սիրիական բանակը լուրջ հարվածներ է հասցրել ԻՊ-ին և «Ջաբհա ան Նուսրա»-ին
International newsՍիրիական բանակը Կունեյտրայի մարզում լուրջ հարվածներ է հասցրել «Ալ Կաիդա»-ի հետ կապված «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներին:
Ինչպես հաղորդում է ազմական գործողություններ ծավալելու շրջանակում Ում Բատինա և Համիդիե գյուղերում ոչնչացվել են խմբավորման մի քանի թաքստոցներ, արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Նրանք սիրիական տարածք են ներխուժել Հորդանանի սահմանից: Լուրջ կորուստներ են ունեցել նաև ծայրահեղական այլ խմբավորումներ:
Հոմսի արևելքում գտնվող Ռասթան գյուղում «Իսլամական պետության» ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց թաքստոցները: Նրանք լուրջ կորուստներ են ունեցել Ռակկայի հետ սահմանի Ռահում գյուղում:
Լաթաքիայի հյուսիսային գյուղերում ռազմական գործողությունների ժամանակ «Ջաբհա ան Նուսրա»-ի երկու ղեկավար են սպանվել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ շուրջ 60 ահաբեկիչ սպանվել են Հալեպի Բաբ ալ Հադիդ թաղամասում, ոչնչացվել են ահաբեկիչների թաքստոցներ: Այնտեղից ահաբեկիչները ռումբեր են նետում հարևան բնակելի թաղամասերի ուղղությամբ: 17 ահաբեկիչ սպանվել են Շեյխ Խադար թաղամասում:
Քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քաղաքի երկու գյուղերի վրա: