Սան Ֆրանցիսկոյում պատրաստվում են կառուցել առաջին լողացող քաղաքը
International newsՍան Ֆրանցիսկոյում գտնվող Ծովային բնակավայրերի ինստիտուտը նախապատրաստվում Է աշխարհում առաջին լողացող քաղաքի կառուցմանը եւ միջազգային իրավաբանական ձեւակերպմանը: Հղում անելով Կալիֆոռնիայի Քեյ փի սի սի ռադիոընկերությանը, «ծովային տարածքների վրա մարդու բնակության նոր տեսակը կարող Է հայտնվել արդեն մինչեւ 2020 թվականը»:
Ինստիտուտի մասնագետները լողացող քաղաքի գաղափարը քննարկում են արդեն վերջին մի քանի տարվա ընթացքում: Միաժամանակ նրանք Համացանցի օգնությամբ շահագրգիռ անձանցից դրամ են հավաքում իրենց ծրագրի համար:
Նման քաղաքի՝ նրանց կողմից ստեղծված հայեցակարգը հիմնված Է մի շարք դրույթների վրա: Այսպես, այն պետք Է բաղկացած լինի 50 քառակուսի մետր մակերես ունեցող քառակուսի մոդուլներից: Յուրաքանչյուրի կառուցումը կնստի 15 մլն դոլար:
Նման 11 հարթակ-մոդուլներից բաղկացած բլոկի վրա շենք Է կառուցվելու, որն ունենալու Է բնակարաններ, ինչպես նաեւ ծառայողական եւ հասարակական հարկաբաժիններ: Նման շենքի բնակտարածության քառակուսի մետրը գնորդի վրա կնստի 5425 դոլար:
Բլոկի բնակիչների թվաքանակը կազմում Է 225-ից մինչեւ 300 մարդ: Դրա հետ մեկտեղ դեռ տեղ Է մնում Է 50-տեղանոց հյուրանոցի համար: Մեկ բլոկի արժեքը 170 մլն դոլար Է:
«Լողացող քաղաքը լինելու Է ինքնավար քաղաքական եւ սոցիալական կազմավորում՝ սեփական տնտեսությամբ եւ հարկերով»,-նշում են Ծովային բնակավայրերի ինստիտուտի աշխատակիցները: Այժմ նրանք համապատասխան միջազգային համաձայնագրի պատրաստման աշխատանք են կատարում, որը սահմանում Է նման քաղաքային կազմավորումների իրավաբանական կարգավիճակը:
Բացառված չԷ, որ առաջին լողացող քաղաքը կտեղակայվի այն պետության մերձակայքում, որը համապատասխան համաձայնագիրը կստորագրի նրա պաշտոնական ներկայացուցիչների հետ: Քեյ փի սի սի ռադիոկայանի խոսքով՝ այժմ Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզի-պետությունների հետ նախնական կոնսուլտացիաներ են ընթանում նման քաղաք ստեղծելու շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: