ԱՄՆ Պետդեպը հայերի հետ կատարվածը որպես ցեղասպանական ակտ է ճանաչել դեռեւս 1951 թվականին
International newsՄիացյալ Նահանգները դեռևս 1951 թվականին Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրապարակած՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիային ամրագրված փաստաթղթերը ներառող Աշխատությունում հայերի հետ կատարվածն անվանել է Ցեղասպանություն: աշխատությունում ԱՄՆ Պետդեպի արած հրապարակման մեջ նշվում է, որ Ցեղասպանության մասին կոնվենցիան արդյունքն է անմարդկային և բարբարոս գործողոււթյունների, որոնք տեղի են ունեցել մի շարք երկրներում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից առաջ, երբ ամբողջական կրոնական, ռասսայական և ազգային խմբեր դատապարտվեցին ոչնչացման:
«Ցեղասպանական գործողությունները տեղի են ունեցել մարդկության պատմության ընթացքում: Հռոմեացիների կողմից քրիստոնյաների հալածանքները, թուրքերի կողմից հայերի կոտորածները, նացիստների կողմից միլիոնավոր հրեաների և լեհերի ոչնչացումը ցեղասպանության հանցագործության ակնառու օրինակներից են: Սա դարձավ հիմք, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան գիտակցեց ցեղասպանության խնդիրը, և այս մարմինը մեկ անգամ չէ, որ ցեղասպանական գործողությունները հռչակել է որպես միջազգային իրավունքի խնդրո առարկա հանցագործություն, և որ պետությունները պետք է քայլեր ձեռ նարկեն կանխարգելելու և դատապարտելու ցեղասպանությունը»,- նշվում է Պետդեպարտամենտի հրապարակման մեջ: