Յուրգեն Կլոպը պատրաստվում է ամռանը լքել Դորտմունդը
SportԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Կլոպը ցանկանում է ամռանը հեռանալ Դորտմունդից: Գերմանացի մասնագետը խնդրել է «Բորուսիա»-ի գործադիր տնօրենին խզել իր մինչ 2018 թվականի պայմանագիրը: Ըստ պարբերականի, նման որոշման պատճառ է դարձել այն, որ թիմը անհաջող է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում և Կլոպի ու թիմի ղեկավարության փոխհարաբերությունները լավ վիճակում չեն:
Կլոպը «Բորուսիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2008 թվականին: Այդ ընթացքում դորտմունդյան ակումբը երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն և մեկ անգամ էլ Գերմանիայի գավաթակիր: