Ֆրանսիայի ԱԳՆ-ից հաստատել են ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան
International newsՖրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում:Նախարարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ Օլանդը Երևանում Ցեղասպանության տարելիցի օրը կհարգի ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են նաև, որ տեղական իշխանությունների նախաձեռնությամբ տարբեր կազմակերպություններ ու միություններ Հայոց ցեղասպանության մշակութային կամ պատմական տարբեր միջոցառումներ են կազմակերպելու Ֆրանսիայում: