«Միկա»-ն ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում է
SportՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բանանց»-ը սեփական հարկի տակ հյուրընկալելով «Միկա»-ին` պարտվեց 1-3 հաշվով: «Միկա»-ն եզրափակչում է:
Հայաստանի գավաթի խաղարկությա ն կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բանանց»-ին հաջողվեց առաջինը բացել հաշիվը: Առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Պեդրո Լոպեսը: «Միկա»-ին հանդիպման 23-րդ րոպ»ին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Արտակ Գրիգորյանը: Երկրորդ կեսի մեկնարկին «Միկա»-ն նաև առաջ անցավ հաշվի մեջ: Թիմի երկրորդ գնդակը խփեց Տիգրան Բարսեղյանը: «Միկա»-ն զարգացրեց հաջողություն և խփեց նաև 3-րդ գնդակը:
Գավաթի խաղարկության մյուս կիսաեզրափակիչը կկայանա ապրիլի 16-ին, որտեղ «Ալաշկերտ»-ը կխաղա «Փյունիկ»-ի հետ: