Շուրջ 40 երկիր Է շահագրգռված ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծմամբ. Նարիշկին
International newsՇուրջ 40 երկիր Է շահագրգռված Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծմամբ: Այդ մասին ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում հայտնել Է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
«Շուրջ 40 երկրներ բանակցություններ են վարում ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ»,-ասել Է նա «Եվրասիական տնտեսական հեռանկարը» երրորդ միջազգային համաժողովի ընթացքում:
Նարիշկինը հավելել Է, թե առաջին երկիրը, որը ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիր կստորագրի ԵԱՏՄ-ի հետ, կարող Է դառնալ Վիետնամը:
«Ընդգրկուն եւ փոխշահավետ նախագծեր են սկսում իրականացվել տնտեսական այնպիսի հսկաների հետ, ինչպիսին են Չինաստանը եւ Հնդկաստանը: Նրանց հետ համագործակցությունը սկզբունային առավելություն ունի. չԷ որ մենք, հումքից զատ, արտահանում ենք բարձրտեխնոլոգիական արտադրանք եւ համատեղ ձեռնարկություններ ստեղծում եվրասիական տեխնոլոգիաների հիման վրա: Այս ամենը խթանում Է մեր պետությունների տնտեսությունների արդիականացումն ու դիվերսիֆիկացումը»,-ընդգծել Է Պետդումայի խոսնակը:
ԵԱՏՄ-ի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Հայաստանը: Մայիսին Միությանն անդամակցելու մասին համաձայնագիր Է մտադիր ստորագրել Ղրղզստանը: