Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Յուրգեն Կլոպին
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր շնորհակալություն է հայտնել Յուրգեն Կլոպին:
«Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել ձեզ հետ: Ձեր պրոֆեսիոնալիզմն այնքան բարձր է, գործին ձեր նվիրումը և աշխատասիրությունը մեծ ազդեցություն ունեցան իմ կարիերայի հարցում: Մարզիչ, շնորհակալություն վստահության համար, ձեր դրական ներդրման համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:
Նախօերին Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պաշտոնապես հայտարարեց «Բորուսիա»-ից հեռանալու մասին: Կլոպը «Բորուսիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնել է 2008 թվականին: Այս ընթացքում դորտմունդյան ակումբը երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն և մեկ անգամ էլ գավաթակիր: