Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերի կարողությունը 2015 թվականին կրճատվել Է 73 մլրդ դոլարով. Forbes
International news«Նորնիկել»-ի գլխավոր տնօրեն, «Ինտերրոս» ընկերության նախագահ Վլադիմիր Պոտանինը, Forbes հանդեսի վարկածով, առաջին անգամ գլխավորել Է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը:
Պոտանինի կարողությունը հանդեսը գնահատել Է 15,4 մլրդ դոլար, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ներին:
Միլիարդատիրոջ կարողությունը, ով նախորդ վարկանիշում զբաղեցնում Էր ութերորդ հորիզոնականը, տարվա ընթացքում ավելացել Է 2,8 մլրդ դոլարով:
Վարկանիշի երկրորդ տեղում «Ալֆա գրուպ»-ի համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանն Է: Առաջին տասյակում են նաեւ «Ռենովա»-ի համասեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը (14,2 մլրդ դոլար), «Սեւերստալ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մորդաշովը (13 մլրդ դոլար), «Լուկօյլի»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովը (12,2 մլրդ դոլար), «Նովատեկ»-ի վարչության նախագահ Լեոնիդ Միխելսոնը (11,7 մլրդ դոլար), ՆԼՄԿ-ի հիմնական բաժնետեր Վլադիմիր Լիսինը (11,6 մլրդ դոլար), Volga Group-ի սեփականատեր Գենադի Տիմչենկոն (10,7 մլրդ դոլար) եւ «Օնեկսիմ» խմբի սեփականատեր Միխայիլ Պրոխորովը (9, 9 մլրդ դոլար):
Գործարար Ռոման Աբրամովիչը 9,1 մլրդ դոլար կարողությամբ գտնվում Է վարկանիշի 12-րդ տեղում:
Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռնարկատերերի միագումար կարողությունը 2015 թվականին կրճատվել Է՝ 2014 թվականի 481 միլիարդ դոլարից հասնելով 408 միլիարդի:
Դոլարային միլիարդատերերի թիվը, ըստ հրատարակության տվյալների, 111-ից նվազել Է մինչեւ 88:2015 թվականի վարկանիշում կան 11 նոր անուններ, որոնց թվում Է «Պրոգրես» գործարանի համասեփականատեր Օլգա Բելյավցեւան. գործարանն արտադրում Է «ՖրուտոՆյանյա» մանկական սնունդը եւ «Լիպեցկի բյուվետ» հանքային ջուրը: