ԱՄՆ-ը շահագրգռված է ուժեղ Ռուսաստանի գոյությամբ, որը համագործակցում է միջազգային հանրակցության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման սեպտեմբերի 3-ին հայտարարել է Տալլինում Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Մենք նախընտրում ենք տեսնել ուժեղ Ռուսաստան, որը համագործակցում է միջազգային հանրակցության հետ»,-ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, հավելելով, որ նման գործակցության համար անհրաժեշտ է, որ Մոսկվան հարգի միջազգային օրենսդրությունը:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը նշել է. «Մենք պետք է շարունակենք Ռուսաստանին ստիպել՝ վճարել իր գործողությունների համար, որոնք խախտում են միջազգային իրավունքը: Մենք պետք է միավորենք ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ջանքերը»:
Օբաման հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի առաջիկա գգաթնաժողովի նպատակներից մեկը դաշինքի երկրների միասնությունն ընդգծելն է Ռուսաստանի գործողությունների դեմ հանդիման»: Նա ասել է, որ «ՌԴ-ի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներն իրապես վնաս են պատճառում»:
«Ռուսաստանի տնտեսությունը կրճատվում է, մենք տեսնում ենք, որ կապիտալը փախչում է երկրից»,-հավելել է Սպիտակ տան ղեկվարը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: