Վրաստանի եւ Լատվիայի նախագահները քննարկել են «Արեւելյան գործընկերության» առաջիկա գագաթնաժողովը
International newsՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ապրիլի 16-ին Ռիգայում հանդիպում Է ունեցել Լատվիայի իր պաշտոնակից Անդրիս Բերզինշի հետ եւ քննարկել «Արեւելյան գործընկերության» առաջիկա գագաթնաժողովը, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ը:
Բանակցությունները կայացել են «դեմ առ դեմ» ձեւաչափով, ինչից հետո տեղի Է ունեցել ընդլայնված ձեւաչափով հանդիպում:
«Նախագահները քննարկել են երկու երկրների հարաբերությունները եւ գործարար հարաբերությունների հետագա խորացումը: Հանդիպման գլխավոր թեման եղել Է «Արեւելյան գործընկերության»՝ մայիսին պլանավորված Ռիգայի գագաթնաժողովը»,-հաղորդել Է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը: Վրաստանը հույս ունի «Արեւելյան գործընկերության»՝ մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում լուծել Եվրամիության հետ անայցագիր ռեժիմի հաստատման հարցը:
Վրաստանի նախագահը, գլխավորելով կառավարական պատվիրակությունը, պատասխան պաշտոնական այցով Լատվիա Է ուղեւորվել ապրիլի 15-ի երեկոյան: Այցի շրջանակներում Մարգվելաշվիլին նաեւ հանդիպում կունենա Լատվիայի խորհրդարանի խոսնակ Ինարա Մուրնիեցեի եւ վարչապետ Լայմդոտա Ստրաույումայի հետ: Բացի այդ, պլանավորված են մշակութային միջոցառումներ: Վրացական պատվիրակության այցը կավարտվի ապրիլի 17-ին: