Հայաստանի գավաթի եզրափակչում կմրցեն «Միկա»-ն և «Փյունիկ»-ը
SportՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում միմյանց հետ կմրցեն «Միկա»-ն և «Փյունիկ»-ը:
Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Ալաշկերտ»-ը հյուրընկալել էր «Փյունիկ»-ին: Տանտերերին հանդիպման 22-րդ րոպեին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Արամ Բարեղամյանը: Սակայն, հաղթելով այս խաղում, «Ալաշկերտ»-ը չի շարունակի պայքարը գավաթի համար, քանի որ նախորդ խաղում պարտվել էր 1-3 հաշվով:
Ավելի վաղ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բանանց»-ը սեփական հարկի տակ հյուրընկալելով «Միկա»-ին` պարտվեց 1-3 հաշվով: և եզրափակիչ մտավ «Միկա»-ն: