Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լյուսի Հայրապետյան. «Ես ու Սոսը շատ հանկարծակի բաժանվեցինք» (լուսանկարներ)

Մանեքենուհի Լյուսի Հայրապետյանը, ով «Եղբայրներ», «Ֆուլ հաուս», «Կենտ զույգը» նախագծերում ներկայացել է նաև որպես դերասանուհի, երկար տարիներ է, ինչ ասպարեզում է։ Այժմ նա նկարչության է գնում, որպեսզի ապագայում ներկայանա որպես ոճաբան։ Վերջերս նշանված մանեքենուհին պատրաստվում է մեկնել երկրից, քանի որ սիրելին բնակվում է Լոնդոնում։

Մինչ այդ BlogNews.am-ը հետաքրքիր ու անկեղծ զրույց է ունեցել Լյուսիի հետ, որի շրջանակներում մանեքենուհին բացահայտել է իր և դերասան Սոս Ջանիբեկյանի բաժանման պատճառները։ Սոսի մասին խոսելիս Լյուսին չկարողացավ զսպել հուզմունքը։

-Լյուսի, ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց մոդելային կարիերադ։

-Ամեն ինչ սկսվեց «Արմենիա» հեռուստաընկերությունից։ Առաջին կուրսում գնում էի «Ատեքս» նորաձևության սրահ՝ «դե ֆիլեի» դասընթացների, ընկերուհիս ասաց, որ «Դիլ նո դիլ» խաղի համար մոդելներ են փնտրում, որոշեցի դասից փախչել ու գնալ քասթինգի:) Մոտս շորիկ կար, սակայն համապատասխան կոշիկներ չունեի, ասացի՝ ես ոտաբոբիկ կմասնակցեմ, ու բոլորն ինձ այդպես հիշեցին՝ գանգուր մազերով ոտաբոբիկ աղջիկը:) Այդ շոուից հետո սկսվեց մոդելային կարեիրաս, քանի որ մի շարք առաջարկներ ստացա։

-Հայաստանում շատերը դժգոհում են, որ մոդելային բիզնեսը սահմանափակ է։ Այդ առումով բա՞րդ է։

Մոդելների աշխատանքը գնալով լավանում է. շատացել են աշխատանքային առաջարկները դրսից։ Վերջերս Մոսկվայում նկարահանվեցի գովազդային հոլովակում, թեև ես չեմ կարողանում հաճախ մեկնել երկրից, քանի որ օդանավակայանում ունեմ մշտական աշխատանք, ու արձակուրդ ձևակերպելը բարդ է, բայց Եվրոպայից էլ են հաճախ առաջարկներ լինում հայ մոդելներին։

-Շատերը դժգոհում են, որ այսօր բոլորը մոդել են դարձել, բայց քչերն են տիրապետում այդ մասնագիտությանը։

-Ես համամիտ եմ այդ կարծիքի հետ։ Չեմ ուզում վիրավորել որևէ աղջկա, բայց կարծում եմ՝ մոդել լինելու համար բավարար չէ միայն նիհար լինել և երկար ոտքեր ունենալ։ Պետք է կարողանաս քեզ ճիշտ մատուցել, կոկիկ լինել քո աշխատանքում։ Հիմա ով 1.60-ից ավելի բոյ ունի, իրեն համարում է մոդել, արդյունքում շատ ցուցադրություններ տուժում են որակական առումով։

-Ըստ քեզ՝ ի՞նչ է պետք լավ մոդել լինելու համար։

-Շատ չուտել:) Կարևոր է նաև ճիշտ ստրատեգիա ունենալ՝ շփման, գումար պայմանավորվելու և արժեքդ ճիշտ ներկայացնելու համար։ Պետք է լինես հասանելի, միևնույն ժամանակ իմանաս այն սահմանը, որպեսզի չդառնաս «էժան» մոդել։

-Կարողանո՞ւմ ես լինել այդպիսին։

-Կարծում եմ՝ այո։

- Բազմաթիվ ֆոտոսեսիաներ ունես։ Ըստ քեզ՝ ֆոտոշարք անելիս ո՞րն է ամենակարևոր բաղադրիչը։

-Պետք է հոգով զգաս կերպարը, որը նեկայացնում ես։ Միայն դիրք ընդունելը ոչինչ չի նշանակում, կարևոր են ժպիտը, հայացքը, աչքերը։ Նյուանսներն առավել կարևոր են։

-Քո ամենակարևոր արժանիքը ո՞րն ես համարում։

Անկեղծությունս։ Մի անգամ շատ հայտնի լուսանկարչի ցույց տվեցի պորտֆոլիոս, ու ասաց, որ ինձ շատ է տեսնում այնտեղ։ Ես հասկացա, որ պետք է կարողանաս այդքան ցույց չտալ ներսդ. պորտֆոլիոյում ավելի շատ պետք է երևան քո տվյալները, քան քո դեմքն ու հոգեվիճակը, ու շտկեցի այն։

-Կյանքում է՞լ ես սկսել շտկել դա ու փակել ներաշխարհդ։

-Այո։ Ես շատ բուռն եմ արձագանքում ամեն բանի, բայց հիմա փորձում եմ ավելի պարփակված լինել։

-Լյուսի, հոնորարներդ բա՞րձր են։

-Ժամանակին ունեի խնդիր, քանի որ մեծ դժվարությամբ էի բանակցում այդ հարցի վերաբերյալ, բայց հիմա ունեմ հստակ հոնորարներ, որոնք չենք քննարկում։ Եթե վերցնենք միջին սանդղակ, Հայաստանի պայմաններում կարող եմ ասել՝ նույնիսկ բարձր եմ վարձատրվում։ Ես փորձում եմ և՛ հարմարվել գործատուին, և՛ ինձ հարգված զգալ, որպեսզի չստացվի, թե գնացի, ձրի աշխատեցի. կա մի սանդղակ, որից ցածր աշխատավարձի դեպքում չեմ աշխատի։

-Ի՞նչ ճանապարհ ես անցել դրան հասնելու համար։

– Հիշում եմ առաջին աշխատավարձս՝ 5000 դրամ՝ ցուցադրության ժամանակ քայլելու համար, այդ ժամանակ նաև պարի էի գնում, 5000 դրամ էլ Ամանորյա համերգին պարելու համար էի ստացել և բառարան գնեցի։ Երբ նոր էինք սկսել, կոպեկ-կոպեկ էինք աշխատում։ Չեմ ամաչում ասել, որ սկզբում դրսում թռուցիկներ էինք բաժանում։ Միանգամից ոչինչ չի ստացվել։ Սկզբնական շրջանում խնդիրներ էին լինում ընտանիքումս, որովհետև ուշ էի տուն գալիս։

Շատ դժվար էր նաև ընկերների հետ անցնել աշխատանքային հարաբերությունների ու հասկացնել, որ աշխատանքն աշխատանք է, որովհետև շատերին թվում է՝ եթե ընկերական եք, պետք է անվճար աշխատես։

-Քա՞նի տարեկան էիր, երբ սկսեցիր մոդելային կարիերադ։

-15-16։

-Այդ տարիքից թեկուզ քիչ, բայց քո գումարն աշխատելը ի՞նչ է տվել քեզ։

-Ինքնուրույնություն։ Մոտ 13 տարեկանից տանից գումար չեմ վերցրել, քանի որ դպրոցում կեսդրույք անգլերեն էի դասավանդում։ Դա շատ է օգնել ինձ. հիմա ես կարողանում եմ ճիշտ տնօրինել իմ գումարը։

-Այս ընթացքում ի՞նչ հաջողություններ ես գրանցել քեզ համար։

-Շատ ուրախ եմ երկու նոր ֆիլմում նկարահանվելու առաջարկներ ստանալու համար։ Ամռանը շատ հայտնի ռեժիսորի 15 մասանոց ֆիլմում պետք է նկարահանվեմ, նաև՝ հայ ռեժիսորներից մեկը Հայոց ցեղասանության մասին ֆիլմ է նկարահանելու Ռուսաստանում, որտեղ ևս առաջնային կերպարով եմ ներկայանալու։ Շատ ուրախ եմ նաև, որ վերջապես գնում եմ նկարչության՝ ուսուցչուհիս գոհ է ինձանից։ Անձնական կյանքումս ևս ամեն բան լավ է։

-Մոդել լինելը մի բան է, դիզայներ լինելը՝ այլ։ Ինչո՞ւ որոշեցիր ներկայանալ որպես դիզայներ։

-Մայրս պրոֆեսիոնալ կար անող է, ու մանկուց իր անձնական մոդելն էի։ Այն ժամանակվանից շատ էի ուզում դիզայներ դառնալ, սակայն մտածում էի, որ դա շատ դժվար աշխատանք է, ու չեմ կարողանա։ Միայն վերջերս ռիսկ արեցի ու սկսեցի, հիմա 18 տարեկանների հետ նկարչության եմ գնում։

Ես սիրում եմ սիրուն շորիկներ կարել։ Երբ տեսնում եմ մի քիչ անճաշակ հագնված աղջկա, շատ եմ ուզում, որ նա կարողանա ճիշտ ներկայացնել իրեն, որովհետև յուրաքանչյուրը՝ լինի չափից ավելի գեր, թե նիհար, կարող է իրեն գեղեցիկ ներկայացնել։ Նախատեսում էի Միլանում շարունակել ուսումս, արդեն ընտրել էի համալսարանը, բայց քանի որ նշանածս Լոնդոնից է, երևի թե այնտեղ կշարունակեմ ուսումս։ Հիմա փորձում եմ էսքիզներս բերել այն աստիճանի, որ կարողանամ հանձնել քննությունները, որովհետև ուզում եմ «scholarship»-ով դիմել, ոչ թե իմ ֆինանսով։

-Լյուսի, նկարահանվեցիր մի ֆիլմում՝ «Եղբայրներում», մի ներկայացման մեջ խաղացիր, ու «ստոպ» եղավ, սակայն ես հիշում եմ, որ դու ասում էիր, որ շատ ես ոգևորված ու անպայման շարունակելու ես այս ասպարեզում: Այսօր նշեցիր, որ կան առաջարկներ, բայց մինչ այդ տևական ժամանակ լուռ էիր, ինչո՞ւ։

– Երբ ես բաժանվեցի Սոսից (նկատի ունի դերասան Սոս Ջանիբեկյանին, հեղ.), ինձ համար շատ ծանր շրջան էր, քանի որ երբ սկսեցի նկարահանվել «Եղբայրներում», ծանոթացա նրա հետ, ու սկսեցինք ընկերություն անել, ներկայացման մեջ կրկին Սոսն էր, ու ինձ մոտ կոմպլեքս էր առաջացել, որ առանց Սոսի ինձ համար դժվար է խաղալ ինչ-որ մի տեղ։ Նաև՝ այդ փուլում անձնական գործերով հաճախ էի լինում դրսում ու չէի կարող առաջարկներ ընդունել։

- Շատերը կարծում են, որ Սոսն է քեզ տարել «Եղբայրներ» և ճանապարհ բացել այդ ոլորտում։

-Չէ, մենք նկարահանման հրապարակում ենք ծանոթացել։ Ես նույնիսկ չէի ճանաչում Սոսին, քանի որ չեմ հետևում հայկական շոու բիզնեսին։ Ինձ քասթինգի միջոցով էին ընտրել այդ դերի համար։

-Սուրբ Սարգսի օրը Սոսը գրառում էր արել, որ պատրաստվում է աղի բլիթ ուտել, դու մեկնաբանել էիր, որ գուցե վերջապես քեզ տեսնի երազում, ինչը շատ քննարկվեց։ Ի՞նչ հարաբերություններ ունեք հիմա։

-Ես ու Սոսը շատ հանկարծակի ենք բաժանվել, և մեր պատմությունը չեմ համարում լրիվ ավարտված։ Ես Սոսին այնքան լավ եմ ճանաչում, մեր ընկերության ամիսներին որպես մարդ այնքան խորն ենք իրար զգացել, որ ես չեմ կարողանում անտարբեր մնալ նրա գրառւմների հանդեպ։) Մենք հիմա շփվում ենք, լավ ընկերներ ենք, նա կարող է շատ լավ խորհուրդներ տալ ինձ։

-Իսկ ինչո՞ւ բաժանվեցիք։

-Իմ կողմից եղան խնդիրներ. ես ուզում էի ընտանեկան երջանկություն, երեխա, իսկ Սոսը մտածում էր իր կարիերայի մասին։ Նա ուզում էր՝ ամուսնանանք, բայց տարիներ հետո երեխաներ ունենանք, իսկ ես այլևս չէի ուզում սպասել։

-Դժվա՞ր եք բաժանվել։

-Շատ։ Ես փորձում էի ուրախ ձևանալ, որպեսզի Սոսն էլ համակերպվեր, բայց նա շատ էր մեղադրում ինձ։ Նույնիսկ իր ընկերներից էր ջնջել ինձ։ Սոսի մեջ փոքր երեխա է ապրում, և երբեմն միայն այդ երեխան է խոսում նրա մեջ։

-Սոսն իմ կյանքի այն տղամարդն է, ում միշտ կհիշեմ։ Նա ինձ շատ բան է սովորացրել. մենք միշտ անկեղծ ենք եղել իրար հետ, և ես ուրախ եմ նրա հետ շփվելու համար։

-Որքա՞ն ժամանակ եք ընկերություն արել։

-Մոտ մեկ տարի։ Կաննի մեր ճամփորդությունից որոշ ժամանակ անց բաժանվեցինք։

-Սոսն իր հարցազրույցներից մեկում ասել է՝ մի անգամ ինձանից գնացել են՝ ուրիշի հետ ամուսնանալու համար։ Խոսքը քո՞ մասին էր։

-Այո, դա ես էի… Երկար ժամանակ նա ինձ չէր ներում, բայց հիմա արդեն ամեն բան կարգին է, ժամանակ առ ժամանակ շփվում ենք։

-Ձեր բաժանումից հետո պարբերաբար տարածվում էին լուսանկարներ, որոնք տարակարծության տեղիք էին տալիս. շատերը սպասում էին ձեր հաշտության լուրին, տպավորություն էր լինում, որ ամեն բան հարթվել է։

-Այդ նկարները տեսնելուց հետո ես էլ սկսեցի կասկածել, որ մեր բաժանվելը երևի սխալ էր։ Որոշ հանգամանքների պատճառով բաժանվելուց հետո միասին աշխատելը շատ բարդ էր։ Ներկայացման մեջ մեր դերն էլ այնպիսին էր, որ քիչ էր մնում համբուրվեինք բեմում։ Ներկայացումներից մեկի ժամանակ ինձ հազիվ զսպեցի, որովհետև քիչ էր մնում ակամայից համբուրեի Սոսին։ Այդ փուլում սկսեցինք ավելի մտերմանալ, նորից մի կրակ առաջացավ, բայց հասկացանք, որ մենք իրականությունից հեռու չենք փախչի։

-Լյուսի վերջերս նշանվել ես. այժմ երջանի՞կ ես։

– Այո։ Փառք Աստծո, մեզ մոտ ամեն բան լավ է. ես գտել եմ ինձ հասկացող մարդու։

- Ինչպե՞ս է վերաբերվում քո և Սոսի հարաբերություներին։

-Նորմալ։ Նա ամեն բան գիտի։ Սիրելիս շատ հասկացող տղամարդ է ու շատ ադեկվատ է վերաբերվում այդ հարցին։

-Քո աշխատանքի հետ ոչ բոլոր հայ տղամարդիկ կարող են համակերպվել, նաև՝ բնույթով շատ ակտիվ մարդ ես։ Սիրելիդ խանդո՞տ է։

-Նա ասում է՝ ես քեզ վստահում եմ, բայց չեմ վստահում շրջապատի մարդկանց, սակայն խանդելու առիթ, որպես այդպիսին, դեռ չի եղել։

-Իսկ դու խանդո՞տ ես։

-Չէ, ուղղակի սիրում եմ, որ այն, ինչն իմն է, իմը լինի։ Եթե ինչ-որ մեկը որոշել է, որ իմ կողքին է, կողքից այլ աղջիկներ, թաքուն հանդիպումներ լինել չեն կարող։ Ես հասկանում եմ, որ ամուսնությունից հետո էլ սիրելիս կարող է գնալ ընկերների հետ հանդիպումների, այնտեղ նաև աղջիկներ կլինեն, բայց դա չպետք է կրի մշտական բնույթ։

-Բախվել ես այդ խնդրին ու գիտես, որ խանդոտ չե՞ս, թե՞ չես բախվել, ենթադրում ես, որ այդպես կարձագանքես։

-Սովորել եմ։ Ես առաջին ընկերոջիցս բաժանվել եմ խանդի պատճառով։ Հետո հասկացա, որ երևի թե չպիտի այդքան մեծ պատմություն դարձնեի դա։

-Ի՞նչ կցանկանաս ավելացնել։

-Ուզում եմ 2 թեմայի անդրադառնալ. ես չգիտեմ՝ Սոսի կյանքը հիմա ինչ էտապում է, քանի որ այդքան հաճախ չենք շփվում, բայց ուզում եմ, որ իր կողքին լինի այնքան լուսավոր մարդ, որ ինքն ասի՝ դու իմ լույսն ես։ Գուցե իր կյանքում հիմա կա ինչ-որ մեկը, չեմ ուզում այս հարցազրույցը որևէ կերպ ազդի իրենց հարաբերությունների վրա։ Սրտանց ուզում եմ տեսնել Սոսի վերջնական երջանկությունը, որովհետև նա շատ դժվար գտնող մարդ է, նա շատ է փնտրում, բայց դժվար է սրտին մոտ ընդունում։

Ինչ վերաբերում է իմ անձնականին, ես ներողություն եմ խնդրում բոլորից, որ չեմ հրապարակում նկարներ նշանածիս հետ, ուղղակի իմ և Սոսի հարաբերություններից հետո ես հասկացա, որ այն, ինչ անձնական է, պետք է լինի բացառապես քոնը, մինչև ընտանիք չստեղծվի։ Նկարներ կհրապարակեմ այն ժամանակ, երբ ես արդեն կլինեմ դրսում՝ սիրելիիս կողքին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank