«Բորուսիան» կվաճառի Մխիթարյանին եւ Իմոբիլեին
SportԱմռանը Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո «Բորուսիայի» կազմում սպասվում են զգալի փոփոխություններ:
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը որոշել է ամռանը վաճառքի հանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեի տրանսֆերները, հաղորդում է Kicker-ը:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 22 հանդիպման, խփել է մեկ գնդակ և կատարել է մեկ գոլային փոխանցում:
Աշոտ Մնացականյան