Անգլիայի Պրեմյեր լիգայի լավագույն խաղացողի կոչման հավակնորդները
SportԱնգլիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան հրապարակել է Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում լավագույն խաղացողի կոչման հավակնորդների ցուցակը: Լոնդոնի «Չելսին» ունի երկու ներկայացուցիչ՝ հարձակվող Դիեգո Կոստա եւ կիսապաշտպան Էդեն Ազար: Ցուցակում են նաեւ դարպասապահ Դավիդ Դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ»), կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն («Լիվերպուլ»), հարձակվող Հարի Քեյնը («Տոտենհեմ») եւ հարձակվող Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»):
Ազարը, Քեյնը, Դե Խեան, Կոուտինյոն «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի եւ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի հետ ընդգրկվել են նաեւ լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակի հավակնորդների ցուցակում:
Անցած մրցաշրջանում Անգլիայի Պրեմյեր լիգայի լավագույն խաղացողի մրցանակը ստացել էր «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը, որն այժմ հանդես է գալիս «Բարսելոնայում»: