Կրեմլում չեն բացառում Երեւանում Պուտինի հանդիպումը Օլանդի հետ
International newsԿրեմլում չեն բացառում, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում հանդիպում կունենա Ֆրանսիայի իր պաշտոնակցի՝ Ֆրանսուա Օլանդի հետ, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
«Պուտինի եւ Օլանդի Երեւան ժամանումը համընկնում Է, նրանք այնտեղ գտնվելու են միաժամանակ, ուստի չի կարելի բացառել նրանց շփումները հայկական կողմի պատրաստած ծրագրի շրջանակներում»,-ապրիլի 17-ին լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: