ՈՒկրաինայի ԱԳ նախարարը աննպատակահարմար Է համարել ԱՊՀ-ից երկրի դուրս գալը
International newsՈՒկրաինայի ԱԳ նախարար Պավելի Կլիմկինը աննպատակահարմար Է համարում այժմ ԱՊՀ-ից երկրի դուրս գալը, Կիեւը Համագործակցության միջոցառումներին մասնակցում Է, երբ նրան անհրաժեշտ Է «ինչ-որ բանի հասնել», հիշեցրել Է նախարարը:«Ոչ նախագահը, ոչ վարչապետը, ոչ Էլ ես երբեք չենք մասնակցում կազմակերպության քաղաքական միջոցառումներին: Սակայն մինչ այժմ մենք մասն ակցում ենք ԱՊՀ-ի շրջանակներում գործող մի շարք համաձայնագրերի»,-ասել Է Կլիմկինը «Ուկրաինսկայա պրավդա» ինտերնետ-հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է ապրիլի 17-ին:
Կլիմկինի կարծիքով՝ ԱՊՀ-ն քաղաքական ակումբ Է, խորհրդային ժառանգություն:
«Սակայն եթե մենք այժմ դուրս գանք Համագործակցությունից, համաձայնագրերը չեն գործի եւ կբարդացնեն հազարավոր մարդկանց կյանքը: Նախ ամեն ինչ կուսումնասիրենք, իսկ այնուհետեւ քայլեր կձեռնարկենք»,-հավելել Է նախարարը: