Ծաղկաձորում այսօր մեկնարկում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը
SportԾաղկաձորում այսօր կմեկնարկի շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում են 10 թիմեր` Հայաստան` Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Հրանտ Մելքումյան, Ռուսաստան` Ալեքսանդր Գրիշչուկ, Սերգեյ Կարյակին, Եվգենի Տոմաշեւսկի, Դմիտրի Յակովենկո, Նիկիտա Վիտյուգով, Ուկրաինա` Վասիլի Իվանչուկ, Ռուսլան Պոնոմարյով, Պավել Էլյանով, Յուրի Կրիվորուչկո; Չինաստան` Բու Սյանջի, Դին Լիժեն, Յույ Յանյի, Վեյ Ի, Վան Չեն, Կուբա` Լենյեր Դոմինգես, Լասարո Բրուսոն, Կեսադա Պերես Յունեսկի, Իսան Ռեյնալդո Օրտիս, Յուրի Գոնսալես Վիդալ, Հունգարիա` Պետեր Լեկո, Չաբա Բալոգ, Վիկտոր Էրդոս, Զոլթան Ալմաշի, Ռիչարդ Ռապոտ; ԱՄՆ` Սեմ Շենկլենդ, Ալեքսանդր Օնիշչուկ, Դենիել Նարոդիցկի, Վարուժան Հակոբյան, Ալեքսանդր Լենդերման, Հնդկաստան` Սետուրաման, Պենտալա Հարիկրիշնա, Վիդիտ Գուջարատի, Կրիշնան Սասիկիրան, Դիպ Սենգուտպա, Եգիպտոս` Բասեմ Ամին, Ահմեդ Ադլի, Սեմի Շոկեր, Էլշերիֆ Մոհամեդ, Ալի Ֆարհատ, Իսրայել` Բորիս Գ ելֆանդ, Մաքսիմ Ռոդշտեյն, Իլյա Սմիրին, Էմիլ Սուտովսկի, Էվգենի Պոստնի:
Առաջնության ընթացքում հաղթանակի դեպքում թիմը կստանա 2 միավոր, իսկ ոչ-ոքիի դեպքում կստանա մեկ միավոր: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո կազմակերպվող առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա երեկոյան ժամը 19:00-ին: