Yerevan, 13.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ցեղասպանությունը ճանաչելու միջազգային կոչերն ու Անկարայի ապրիլքսանչորսյան սինդրոմը

Politics

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ թուրքական կողմում հարցի նկատմամբ զգայունությունն ավելի է մեծանում, իսկ նյարդերը սկսում են տեղի տալ: Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերը դառնում են ավելի ուժգին և ահագնալի, իսկ թուրքական կողմի արձագանքը՝ շատ ավելի անհավասարակշիռ և շփոթված: Անցնող շաբաթվա ընթացքում գրանցված դեպքերը վկայությունն են այն բանի, որ թեպետ պատմական իրողությունները ժխտելու պաշտոնական Անկա րայի փորձերը մատնվել են անհաջողության, սակայն «ջայլամային քաղաքականություն» վարող թուրքական կողմը հրաժարվում է ընդունել իր շուրջը կատարվող դեպքերը՝ նախընտրելով ապրել մտացածին իրականության մեջ:

«Արմենպրես»-ը հետևել է հայկական հարցի նկատմամբ անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին և թուրքական կողմից դրանց հնչեցված արձագանքներինՇաբաթվա սկիզբը հագեցած էր Վատիկանում Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի ելույթից հետո թուրքական կողմից հնչեցված մեկնաբանություններով:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որն առաջինն էր, որ արձագանքեց կատարվածին, մեղադրեց Հռոմի պապին կողմանպահության և խտրականության մեջ: Նմանօրինակ հայտարարություններով հանդես եկան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Կրոնական գործերի նախարարը և այլ բարձրաստիճան պաշ տոնյաները:Նախագահ Էրդողանը հերթական անգամ սպառնաց արտաքսել երկրից այնտեղ ապօրինի բնակվող և աշխատող հայաստանցիներին:Ի տարբերություն իշխող և հիմնական ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշման՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշն իր աջակցությունը հայտնեց Հռոմի պապի հայտարարության առնչությամբ: «Սա պաշտոնապես չբացահայտված թեմա է: Ասելով, որ Հռոմի պապին չենք ընդունում, այս խնդիրը չի կարող լուծվել»,- նշեց է նա:

Վատիկանից Հայոց ցեղասպանության մասին հնչեցված հայտարարությունից հետո թուրք կիբեր-հանցագործները կոտրեցին Վատիկանի պաշտոնական կայքը՝ պահանջելով Հռոմի պապից հրաժարվել իր խոսքերից:Հռոմի պապի անվան շուրջ ստեղծված անցուդարձի ամենազավեշտալի միջադեպը գրանցվեց Իզմիրում, որտեղի բնակիչներից մեկը «զրպարտության» մեղադրանքով որոշեց դատական գործ հարուցել Ֆրանցիսկոս պապի դեմ:Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում հնչեցված հայտարարության առնչությամբ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, պոլսահայ տավորական Էթյեն Մահչուփյանի հայտարարությունը նրա համար դարձավ ճակատագրական: Նա լրատվականներից մեկի հետ զրույցում հայտնեց, որ «1915 թվականին հայերի հետ կատարվածը Ցեղասպանություն չանվանելն անհնար է»:

Հայտարարության հրապարակման հաջորդ օրն իսկ հայտնի դարձավ, որ Մահչուփյանն այլևս չի զբաղեցնում վար չապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Թեպետ որպես հեռացման պատճառ ներկայացվում էր պոլսահայ մտավորականի տարիքը, այդուհանդերձ շատերի համար ակնհայտ էր, որ խնդիրը Հայոց ցեղասպանության մասին նրա հայտարարությունն էր և պաշտոնական Անկարայի որդեգրած ժխտողականության քաղաքականության գծին չհարմարվելը:Հայոց ցեղասպանության և հայկական հարցի շուրջ թուրքական իրարանցումն այսպիսով չավարտվեց:

Շաբաթվա կեսերին Թուրքիային սպասվում էր հերթականյ հարվածը. Եվրոպայի խորհրդարանն ընդունեց բանաձը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, որտեղ կոչ էր արվում Թուրքիային ևս ընդունել և ճանաչել կատարվածը: Թուրքիայի ԱԳՆ-ն բանաձևի ընդունումից անմիջապես հետո իր կայքում տեղադրեց խիստ և քննադատական մի հայտարարություն, որում մեղադրեց Եվրախորհրդարանին «1915 թվականի հարցում պատմությունը վերաշարադրելու մտադրություն ունենալու» համար:

Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնեցին, որ լուրջ չեն ընդունում ընդունված փաստաթուղթը:Չնայած այս հայտարարության նկատմամբ ևս երկրի բարձրաստիճան պաշտոնյաները քննադատական դիրքորոշում դրսևորեցին, իսկ թուրքական մեջլիսում երեք տարբեր հայացքներ ունեցող կուսակցությունները՝ իշխող «Արդարություն և զարգացում»-ը, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդականը և ազգայնական «Ազգայնական շարժում»-ը համատեղ հայտարարություն ընդունեցին, այդուհանդերձ թուրքական մեջլիսում ներկայացված չորրորդ՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները դրական գնահատեցին ընդունված բանաձևը: Կուսակցության՝ Շըրնաքի շրջան ից ընտրված պատգամավոր Ֆայսալ Սարըյլդըզն իր աջակցությունն է հայտնել Եվրոպայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի առնչությամբ՝ նշելով, որ ճիշտ կլիներ, եթե Թուրքիան ևս այն ընդուներ:Իսկ Վատիկանի պաշտոնական կայքը կոտրած թուրք հաքերները ԵԽ-ի ընդունած բանաձից հետո սպառնացին կոտրել եվրոպական կառույցի կայքը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական կողմի վախերը կրկին սկսեցին զգացնել տալ: Ապրիլքսանչորսյան սինդրոմով տառապող թուրքական քաղաքական էլիտան, անհանգստացած լինելով տարելիցի օրը ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարի կողմից հնչեցվելիք հայտարարության բովանդակությամբ, շաբաթվա վերջին Միացյալ Նահանգներ ուղարկեց արտգործնախարար Չավուշօղլուին՝ կանխելու Բարաք Օբամայի ամենամյա ավանդական ուղերձի մեջ «ցեղասպանություն» եզրույթի արտաբերումը:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive