Մովսիսյանը և Մխիթարյանը գոլերի հեղինակ
SportՔիչ առաջ ավարտվեց ՌՊԼ-ի հերթական տուրի Մորդովիա-Սպարտակ հանդիպումը: Հանդիպման վերջին րոպեին գոլով վերջակետ դրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հանդիպումը ավարտվեց 1-3 հաշվով:
Իսկ այս պահին ընթացող Բունդեսլիգայի Բորուսսիա-Պադերբորն հանդիպման հաշիվը բացեց մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը: Այնուհետև նրա խաղընկեր Օբամեյանգը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը:
Աշոտ Մնացականյան