Ռամոսը թոփ-5 առաջնությունների լավագույն պաշտպան-ռմբարկուն
SportՄադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը նախօրեին կայացած «Մալագայի» դեմ խաղում բացեց հաշիվը՝ առաջ մղելով դաշտի տերերին:
Այս գոլը 40-րդն էր (որոնցից 26-ը՝ գլխի հարվածով) Իսպանիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի համար: Այսպիսով Ռամոսը վերջին 10 տարում թոփ-5 առաջնություններում ամենաշատը գոլ հեղինակած պաշտպանն է:
Գոլահար պաշտպանների թոփ 10-յակը՝
1. Սերխիո Ռամոս, «Ռեալ»– 40 գոլ (26-ը գլխով)
2. Նալդո, «Վոլֆսբուրգ» – 37 (16)
3. Քրիստիան Մաջջո, «Նապոլի» – 31 (10)
4. Ջոն Թերի, «Չելսի» – 27 (19)
5. Հեյկո Վեսթերման, «Համբուրգ» – 26 (12)
6. Լեյթոն Բեյնս, «Էվերթոն» – 26 (0)
7. Մարսել Յանսեն, «Համբուրգ» – 24 (1)
8. Խավի Մարտինես, «Բավարիա» – 23 (16)
9. Սեբաստիան Պյուգրենյե, «Օսեր» -23 (12)
10. Ժոան Կապդեվիլա, «Լյերս» – 23 (5)
Աշոտ Մնացականյան