Հայաստանի կանանց շախմատի հավաքականը անհաջող մեկնարկեց աշխարհի առաջնությունում
SportՉինաստանի Չենդու քաղաքում մեկնարկած աշխարհի կանանց թիմային առաջնությունում այսօր կայացել են 1-ին տուրի հանդիպումները: Մեկնարկային տուրում մեր թիմը մրցել է Չինաստանի ընտրանու հետ և պարտվել 1 : 3 հաշվով: Պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները` Դանիելյան – Ձյու՝ ½, Տան – Մկրտչյան՝ ½, Գալոյան – Շեն 0-1, Լեի – Կուրսովա 1-0:
Մյուս թիմերում խաղերն ավարտվեցին հետևյալ կերպ` Ղազախստան – Հնդկաստան՝ 2.5 : 1.5, Ուկրաինա – Լեհաստան՝ 0.5 : 3.5, ԱՄՆ – Եգիպտոս՝ 3 : 1, Վրաստան – Ռուսաստան՝ 2 : 2:
2-րդ տուրում մեր հավաքականը կմցի Ռուսաստանի թիմի հետ: