Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ. Շախմատի ԱԱ
SportՇախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը մրցակցի հետ:
Ծաղկաձորում ընթացող աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Գաբրիել Սարգսյանը խաղում էր սև խաղաքարերով: 13 քայլ կատարելուց հետո գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին: Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:
առաջին տախտակի վրա մրցում են Լևոն Արոնյանը և Ռուսլան Պոնոմարյովը, մյուս խաղատախտակների վրա`Սերգեյ Մովսիսյան-Պավել Էլջանով և Հրանտ Մելքումյան-Ալեքսանդր Մոիսեենկո զույգերը: 2-րդ տուրում մրցում են նաև Հնդկաստան-ԱՄՆ, Հունգարիա-Չինաստան, Ռուսաստան-Կուբա, Եգիպտոս-Իսրայել հավաքականները: