Պորոշենկոն եւ Պան Գի Մունը քննարկել են Դոնբասում խաղաղապահների տեղաբաշխման հարցը
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այդ մասին հաղորդել Է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Զրույցի ընթացքում արծարծվել են Դոնբասում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահների տեղաբաշխման հարցերը:
«Պետության ղեկավարը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ պայմանավորվել են Դոնբասում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ զորակազմի հնարավոր տեղակայման համար հետագա քայլերի իրականացման շուրջ»,- նշել են մամուլի ծառայությունում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, գլխավոր քարտուղարը բարձր Է գնահատել Պորոշենկոյի դերը Դոնբասում խաղաղ գործընթացի ապահովման հարցում եւ միաժամանակ անհանգստություն հայտնել հրադադարի ռեժիմի եւ Մինսկի համաձայնությունների այլ կետերի խախտումների կապակցությամբ: