Ասադը հրաժարվել է երկխոսություն սկսել ահաբեկիչներին աջակցող Արևմտյան երկրների հետ
International newsԱհաբեկիչները Սիրիայի իրադարձություններում ներգրավվել են սիրիական հակամարտության սկզբնական շաբաթների ընթացքում Արևմտյան և տարածաշրջանի երկրների աջակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին «Ֆրանս-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը՝ ավելացնելով, որ ահաբեկիչներն Արևմուտքի աջակցությամբ սկսել են հարձակումներ իրականացնել քաղաքացիների վրա, ոչնչացնել հանրային վայրեր, մասնավոր կամ պետական ունեցվածքներ:
«Մեր պարտականությունն էր պաշտպանել մեր հասարակությունը և հայրենիքը»,- նշել է նախագահը՝ հավելելով, թե ինչպես կարող էր կ առավարությունը կամ նախագահը, դաժան լինելով իր ժողովրդի հանդեպ, չորս տարի շարունակեր մնալ իշխանության գլուխ:«Պաշտոնական Դամասկոսը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել արևմտյան երկրների հետ, սակայն դա առայժմ հնարավոր չէ, քանի որ նրանք ուղղակիորեն աջակցում են Սիրիայի ահաբեկիչներին»,- նշել է Ասադը՝ շարունակելով, որ երկխոսություն սկսելու համար Արևմուտքը պետք է վստահեցնի, որ չի աջակցում զինված խմբավորումներին:
Ասադը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքներն առ այն, որ սիրիական բանակն ապստամբների դեմ պայքարում քիմիական զենք է օգտագործել: «Մենք չենք օգտագործում քլոր, դա մեզ պետք չէ: Մենք ունենք դասական զենք և կարող ենք լուծել խնդիրներն առանց քիմիական զենք օգտագործելու»,- նշել է Ասադը:ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիական հակամարտության չորս տարում զոհվել են ավելի քան 220 հազար մարդ: