Հայտնի մարզական լրագրող Նոբել Առուստամյանի խոսքերով՝ Հենրիկ Մխիթարյանը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն է ունեցել:
«Մինո Ռայոլան անցյալ տարվանից աշխատում է Մխիթարյանի հետ: Նա «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն ուներ, քանի որ Ռայոլան մոտ է Կառլո Անչելոտտիի հետ: Այդ ժամանակ մարզիչը նոր էր տեղափոխվել Մադրիդ և նրան տրանսֆերային քարտ-բլանշ էին տվել:
Այդ տրանսֆերը հնարավոր կլիներ իրականացնել, բայց Հենրիկն ու Ռայոլան համաձայնության եկան, որ հաջորդ քայլը պետք է լինի Դորտմունդը, ինչից հետո միայն՝ Մադրիդը, Մանչեսթերը կամ Թուրինը»,- ասել է Առուստամյանը Eurosport-ին: