Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում չի պատրաստվում արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը. Asbarez
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Դոնաֆն ու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդեսը Սպիտակ տանն ամերիկահայ քաղաքական գործիչների հետ հանդիպման ընթացքում հայտնել են, որ Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում չի պատրաստվում արտաբերել «ցեղասպանություն» եզրույթը: Այս մասին գրում է asbarez.com-ը:
«Օբամայի նման պահվածքն ազգային անպատվություն է, դավաճանություն առ ճշմարտություն, առ վստահություն»,-ասել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: