Yerevan, 03.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանն ու Ուրուգվայը կխորացնեն համագործակցությունը մի շարք ոլորտներում

Society

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ապրիլի 22-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև 2014թ. հուլիսի 9-ին ստորագրված համագործակցության շրջանակային համաձայնագրին: Համաձայնագրին հավանություն տալը խորհրդանշական է, քանի որ աշխարհի տարբեր կետերում քաղաքակիրթ մարդկությունը այս օրերին հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և դատապարտում մարդկության դեմ իրականացված հրեշավոր այդ հանցագործությունը: Խորհրդանշական է այն առումով, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որն ուղիղ հիսուն տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս առնչությամբ նշել է. «Իրոք, մենք պարտական ենք Ուրուգվայի իշխանություններին, ժողովրդին այդ գնահատականի համար, որ դեռ հիսուն տարի առաջ առաջին երկիրն էր աշխարհի երկու տասնյակից ավելի երկրների թվում, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը»:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է հստակ տարանջատել քաղավիացիայի ոլորտը կարգավորող լիազորված մարմինների գործառույթները, համապատասխան փոփոխություն կատարել ավիափոխադրողների հավաստագրման գործընթացում, ինչը կնպաստի ոլորտի իրավահարաբերությունների արդյունավետ կանոնակարգմանը:

Նիստում հավանության է արժանացել «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտ ներգրավել փոխառություններ, որոնք կապահովեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը, իսկ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքում ներգրավել նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքի իրականացման վայրից: Նախագծի վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, արտահայտվել են նոր գաղափարներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ի մի բերել արված առաջարկությունները և երկօրյա ժամկետում ամբողջացնել փաստաթուղթը:

 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը մշակել է օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը: Նախագծի ընդունման դեպքում հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնողներն իրենց ելակետային տվյալները հարկային մարմին կներկայացնեն միայն գործունեությունն սկսելուց առաջ և փոփոխության դեպքում, հայտարարությունը և դիմումները հնարավոր կլինի ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, բացառապես հաստատագրված վճարով հա րկվող գործունեություն իրականացնողներն այլևս չեն ներկայացնի շահութահարկի հաշվարկ:

Նիստում հավանություն է տրվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» և ևս երկու օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով ակնկալվում է կատարելագործել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և վերահսկողության մեխանիզմները:

Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրների լուծման, օրենսգրքի ոչ հստակ, տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցման, ինչպես նաև վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին օրենսգրքի դրույթների համապատասխանեցման անհրաժեշտությունն է:

Կառավարությունը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա առաջարկել է ներդրումային ծրագրերով, օրենքով նշված ապրանքներից բացի, այլ ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը 2015թ. հոկտեմբերի 1-ից ներկայիս 3-ի փոխարեն հետաձգել 5 տարով: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագիծը և հիմնավորել է իր բացասական եզրակացությունը:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարությունը որոշել է 2015թ. փետրվարի 2-20-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի 8 բնակավայրերի՝ գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացնել ավելի քանի 3.7 մլն դրամ:

Կառավարությունը ոռոգման նպատակով Սևանա լճից 2015թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բաց թողնման չափաքանակը սահմանել է մինչև 170 մլն խորանարդ մետր:

Նիստում ի գիտություն է ընդունվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պահուստների 2014թ. համալրման և ծախսման հաշվետվությունը, ըստ որի պետական գանձարանը 2014թ. ընթացքում կատարել է թանկարժեք մետաղների և քարերի ընդունման երկու և բաց թողնման մեկ գործարք: Պետական պահուստը համալրվել է 4445.65 գրամ կշռով արծաթյա իրերով, 253.3 գրամ պլատինով, 1177.4 գրամ արհեստական քարերով:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին:

ՀՀ կառավարության 2013թ. նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման համաձայն 2014թ. հունվարի 29-ին կնքվել է ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագիրը: Դրանից հետո գույքի վերջնական հանձնում տեղի չի ունեցել և գործարքը չի ավարտվել, քանի որ կողմերը վերսկսել են բանակցությունը, քննարկել պայմանագրի որոշակի դրույթներ և վերաձևակերպել դրանք:

Արարատի մարզի Լանջազատ համայնքի բնակչության բուժսպասարկումը բարելավելու նպատակով հիմնվել է «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը կսպասարկի նաև Բարձրաշենի բնակչությանը:

Կառավարությունը հաստատել է դպրոցական տարբեր ծրագրերի գծով 2015թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման ուղղությունները: Արդյունքում տարրական դասարանների աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ, ավագ դպրոցները կհամալրվեն նոր դասագրքերով, ռազմագիտական կաբինետները՝ նոր ուսումնական նյութերով, հատուկ դպրոցների սաները կապահովվեն նախատեսված ծրագրերով, ձեռնարկներով, ուսումնական այլ նյութերով:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Միջազգային կազմակերպության հետ Եվրոպական Միության օժանդակության համաձայնագրով («Աջակցություն Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Երևան-Բավրա հատվածին) ՀՀ-ի համար նախատեսված իրավունքների և պարտավորությունների ստանձնմանը: Նշված ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկը տրամադրել է 100 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Եվս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել եվրոպական ներդրումային բանկը: Ծրագրի համաֆինանսավորման նպատակով նախատեսված էր նաև Եվրոպական Միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով ստանալ 12 մլն եվրո դրամաշնորհ, որը կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը և կուղղվի 3-րդ տրանշի Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն ու վերահսկողությանը, ինչպես նաև Հյուսիսային տրանշի նպատակայնության ուսումնասիրությանն ու նախագծմանը:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի շինարարության նախագծի ֆինանսավորման ներդրումային վարկի համաձայնագրին: Փաստաթղթի կնքումը թույլ կտա ապահովել ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի անընդհատությունը՝ իրականացնելով Ագարակից դեպի Քաջարան հատվածի բարելավումը, վերակառուցումը և լայնացումը:

Չինաստանի զբոսաշրջիկների դեպի Հայաստան խմբային ճանապարհորդության արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է 2014թ. հուլիսի 15-ին կնքված համապատասխան հուշագրի պատշաճ կատարումը: ՉԺՀ օրենսդրության համաձայն Չինաստանից զբոսաշրջային խմբերով կազմակերպված ուղևորություն հնարավոր է իրականացնել դեպի այն երկրներ, որոնք Չինաստանի կառավարությունից ստացել են հատուկ՝ «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ, ինչպիսին ունի նաև Հայաստանը:

ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավար Կարապետ Գուլոյանի լիազորությունները, սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Աբովյանի քաղաքային համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Իր լիազորությունները դադարեցնելու դիմում Կարապետ Գուլոյանը ներկայացրել է 2015թ. ապրիլի 1-ին:

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments