Էներգետիկայում Թուրքիայի հետ գործընկերությունը ռազմավարական բնույթ Է ձեռք բերել. ՌԴ ԱԳՆ
International newsԹուրքիայի հետ հարաբերությունները հասել են սերտ գործընկերության մակարդակի: Այդ մասին, ինչպես ասված Է 2014 թվականին ՌԴ ԱԳ նախարարության աշխատանքի վերաբերյալ ամենամյա հաշվետվության մեջ: Փաստաթուղթը զետեղված Է դիվանագիտական գերատեսչության կայքում:
«Մի քանի բնագավառներում, նախեւառաջ Էներգետիկայում, հարաբերությունները ռազմավարական բնույթ են ձեռք բերել»,- նշել են նախարարությունում:«Քաղաքական երկխոսության բարձրակետը դարձավ դեկտեմբերին Ռուսաստանի նախագահի պետական այցը Թուրքիա, որի ընթացքում երկու երկրների ղեկավարների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց ռուսական եւ թուրքական պրոֆիլային գերատեսչությունների կողմից Ռուսաստանից Սեւ ծովի հատակով դեպի Թուրքիա նոր գազամուղի կառուցման հնարավորության առարկայական ուսումնասիրման շուրջ,- ընդգծվում Է փաստաթղթում:- Գործնական մշակման համար վերցվել Է հունա-թուրքական սահմանում Էներգահանգույցի ստեղծման տարբերակը, որը նախատեսվում Է օգտագործել Եվրոպայի՝ գազի աճող պահանջմունքները բավարարելու համար»: