Պուտինը եւ Օլանդը Երեւանում կքննարկեն Մինսկի պայմանավորվածությունների կատարումը
International newsՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել Է, որ ապրիլի 24-ին Երեւանում կկայանա ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Նա կանխատեսում Է, որ գլխավոր թեմաներից մեկը կդառնա Ուկրաինայում ստեղծված իրադրությունը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
Ուշակովի խոսքով՝ նաեւ քննարկվելու Է Մերձավոր Արեւելքի իրադրությունը, ինչպես նաեւ ՌԴ-ին «Միստրալ» ուղղաթիռակիրների մատակարարումը: «Ես ելնում եմ այն բանից, որ «Միստրալների» թեման կարող Է շոշափվել Երեւանում կայանալիք բանակցությունների ժամանակ, այնտեղ կան քննարկման նաեւ այլ շատ հարցեր, ամենից առաջ՝ Ուկրաինան»,-ասել Է Ուշակովը:
«Մեզ համար շատ կարեւոր Է, որ կատարվեն «Մինսկ-2»-ի բոլոր պայմանավորվածությունները. ոչ միայն այն ասպեկտները, որոնք վերաբերում են անվտանգությանը, այլեւ նրանք, որոնք վերաբերում են քաղաքական եւ սոցիալ-տնտեսական խնդիրներին»,-ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա կածիքով՝ «դրա համար, ըստ մեզ, հարկավոր Է, արագորեն գործարկել չորս ենթախմբերի աշխատանքը, որոնց շուրջ պայմանավորվածություն Է ձեռք բերվել նույն Մինսկում»: «Մենք պատրաստ ենք դրան»,-հավաստիացրել Է Ուշակովը: