Կրեմլում ակնկալում են, որ Անկարան ըմբռնումով կվերաբերվի Երեւան ՌԴ նախագահի ուղեւորությանը
International newsԿրեմլում ակնկալում են, որ Անկարան ըմբռնումով կվերաբերվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւան ուղեւորությանը, որտեղ նա մասնակցելու Է 1915 թվականին հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, տեղեկացնում ՏԱՍՍ-ը:
«Դրա շուրջ խոսակցություն Է եղել մեր երկու երկրների ղեկավարների միջեւ, Ռեջեփ Թայիփ Էրդողանին քաջ հայտնի Է Հայաստան այցելելու Պուտինի պլանների մասին, նաեւ քաջ հայտնի Է, որ մեր երկիրը բավական բարձր մակարդակով ապրիլի 24-ին ներկայացված Է լինելու Թուրքիայում»,-լրագրողներին ասել Է ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը: Նա հիշեցրել Է, որ Թուրքիայում Ռուսաստանը ներկայացնելու Է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
Ուշակովի խոսքով՝ «ցեղասպանության 100-րդ տարելիցը պատմական եւ հոգեւոր մեծ կարեւորություն ունի մեր դաշնակից Հայաստանի եւ Հայաստանի բարեկամ ժողովրդի համար, Ռուսաստանի հայ համայնքի համար, որը կազմում Է մոտավորապես 3 միլիոն մարդ»: «Մեզ մոտ՝ Ռուսաստանում, նույնպես այդ տարեթիվը լայն արձագանք ունի. Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն հիշատակի երկու հազարից ավելի ակցիաներ, Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա բացվում Է ցուցահանդես»,-նշել Է ՌԴ նախագահի օգնականը:
Նա հայտնել Է, որ «քաղաքական մակարդակում հայերի ցեղասպանության նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումն իր արտացոլումն Է գտել Պետական դումայի 1995 թվականի ապրիլի, 2005 թվականի ապրիլի հայտարարություններում, եւ Դուման այժմ Էլ մտադիր Է ապրիլի 24-ին հատուկ հայտարարություն ընդունել 100-րդ տարելիցի կապակցությամբ»: