«Տոբոլի» նախագահը՝ Վարդան Մինասյանի հեռացման մասին
SportՂազախական «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Տալգատ Բայմուրատովը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին՝ անդրադառնալով նաև գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին պաշտոնից հեռացնելու որոշմանը։
-Վարդան Մինասյանի հետ պայմանագիրը կխզվի՞։
-Ներկայումս Վարդան Մինասյանը հեռացված է զբաղեցրած պաշտոնից: Սա բարդ իրավիճակ է և՛ թիմի, և՛ մարզչի համար, որը պահանջում է հավասարակշռված և հետևողական որոշումներ: Այդ հարցի վրա հիմա աշխատում են մեր իրավաբաններն ու Վարդան Մինասյանի շահերը ներկայացնող իրավաբանը: Փնտրվում է որոշում, որը երկու կողմերին էլ ձեռնտու կլինի: Հավանական տարբերակներից մեկն է համարվում պայմանագրի երկկողմանի խզումը։
- Ի՞նչը դարձավ աշխատանքից ազատման պատճառը, Մինասյանն ի վիճակի չէ՞ր լուծելու իր առաջ դրված առաջադրանքները։
- Աշխատանքի ընթացքում մենք հանգեցինք եզրակացության, որ նրա գլխավորած մարզչական շտաբը չի կարող թիմին հնարավորություն տալ ամբողջությամբ լուծել իր առջև դրված ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագայի համար նախատեսված խնդիրները:
- Ակումբն արդեն զբաղվու՞մ է նոր մարզչի որոնումներով, թե՞ թիմը կշարունակի մարզել Սերգեյ Մասլենովը:
- Ակումբը դեռ ոչ մի մասնագետի հետ պաշտոնական բանակցություններ չի վարում: Հենց կարգավորենք Վարդան Մինասյանի հետ կապված իրավաբանական խնդիրները, կզբաղվենք նոր գլխավոր մարզչի հարցով։