Նոր փուլ է սկսվում վրաց-բելառուսական հարաբերություններում. Բերուչաշվիլի
International newsՆոր փուլ է սկսվում վրաց-բելառուսական հարաբերություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, որտեղ նա դիմավորել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով Վրաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:
«Բելառուսի նախագահի Վրաստան այցը չափազանց կարեւոր է: Կարող եմ ասել, որ նոր փուլ է սկսվում վրաց-բելառուսական հարաբերություններում... Մեր երկխոսության ծավալումը կարեւոր նշանակություն կունենա: Բելառուսն այն երկիրն է, որը հավատարիմ է տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինչը շատ կարեւոր է Վրաստանի համար»,- նշել է Բերուչաշվիլին:
Նրա խոսքով՝ Բելառուսը նաեւ տարիներ շարունակ հավատարիմ է մնում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի չճանաչման քաղաքականությանը, ինչը բավականին դժվար էր անել: «Ես վստահ եմ, որ մենք դեռ կգտնենք բազմաթիվ նոր հնարավորություններ հարաբերությունները խորացնելու համար»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը: