Բելգիայի ԱԳՆ ղեկավարը Բաքվում կպահանջի ազատ արձակել իրավապաշտպաններին
International newsԲելգիայի արտաքին գործերի նախարար եւ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է, որ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Բաքվից կպահանջի կալանավայրերից ազատ արձակել իրավապաշտպաններին:
Այս մասին Ռեյդերսը Ստրասբուրգում հայտարարել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը Բելգիայի կողմից ստանձնելու կապակցությամբ ունեցած ելույթում:
Ֆրանսիացի պատգամավոր Լե Բորնի այն հարցին, թե Ադրբեջանում քաղաքացիական հասարակության բռնաճնշումների լույսի ներքո ինչ ուղերձ ունի ադրբեջանական իշխանություններին, բելգիացի նախարարն ասել է, որ Բաքվում երկկողմանի հանդիպումների ընթացքում ոչ միայն անհանգստություն կհայտնի, այլ նաեւ կպահանջի կալանավայրերից ազատ արձակել իրավապաշտպաններին:
«Իմ անձնական տեսակետն այն է, որ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Բելգիայի նախագահության ժամանակաշրջանում մենք կկարողանանք ավելի արդյունավետ պատպաշնել իրավապաշտպանների իրավունքները», -նշել է Ռեյնդերսը: