Թուրքական կազմակերպությունները կմասնակցեն Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը
International newsՖանսիայի թուրքական կազմակերպություններն առաջին անգամ կմասնակցեն ապրիլի 25-ին Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:
Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հայտնել է «Թուրքիացի հայրենակիցների միության» (Assemblռe Citoyenne des Originaires de Turquie, ACORT) գլխավոր համակարգող Ումիթ Մեթինը:
«Առաջին անգամ ֆրանսիաբնակ թուրքերը կազմակերպված կերպով կայցելեն Կոմիտասի հուշարձանին, որտեղ կհիշատակեն Հայոց ցեղասպանության զոհերին: Մենք որոշեցինք դա անել ապրիլի 24-ին անցկացվելիք հիշատակի մեծ արարողությունից մեկ օր հետո` ապրիլի 25-ին ժամը 15:00-ին: Մենք Թուրքիային կոչ ենք անելու ճանաչել ցեղասպանությունը», -ասել է նա:
Փարիզաբնակ գիտնական Ահմեդ Ինսելնն այդ քայլը բնութագրել է որպես «թուրքերի տեսակետից կարեւոր փոփոխություն»: «Ե՛ւ սփյուռքը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Թուրքիան այս հարցում դուրս են գալիս առանձին բլոկ լինելուց: Արդեն հայկական սփյուռքում այս հարցում թուրքերի հետ կապեր հաստատելը պաշտպանող հատված է ձեւավորվել: Այս պահանջը մեծանում է նաեւ Թուրքիայում», -ասել է նա: