Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է. Վիկտոր Սողոմոնյան
PoliticsՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս Գերմանիայում ենթարկվել է վիրահատության:
Orer.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Վիրահատությունը բարդ չի եղել. շուտով Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստան»,-ասաց Վ. Սողոմոնյանը և հավելեց` ցավոք, Քոչարյանը չի կարողանա մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: