Ասիայի եւ Աֆրիկայի երկրների գագաթնաժողովում առաջարկվել Է մերժել ԱՄՆ-ի ստեղծած ֆինանսական համակարգը
International newsԻնդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն քննադատության Է ենթարկել ՄԱԿ-ին եւ միջազգային ֆինանսական ինստիտուտներին, որոնց վրա , նրա կարծիքով, դրված Է աշխարհի տնտեսական եւ քաղաքական իշխանության դիսբալանսի պատասխանատվությունը: Այդ մասին գրել Է The Jakarta Globe-ը:
Ինդոնեզիան ընդունում Է Ասիայի եւ Աֆրիկայի երկրների գագաթնաժողովը, որը նվիրված Է այդ երկրում անցկացված խորհրդաժողովի 60-ամյակին, որը միավորել Է գաղութատիրության դեմ պայքարող զարգացող երկրներին եւ սկիզբ դրել Չմիանալու շարժման ստեղծմանը:
Ելույթ ունենալով Ջակարտայի միջոցառման բացմանը՝ Ինդոնեզիայի նախագահը նշել Է, որ վեց տասնամյակների ընթացքում երկու մայրցամաքների շատ երկրներ ձերբազատվել են իրենց գաղութատերերից եւ դարձել անկախ պետություններ:
«Սակայն մեր պայքարը դեռ հեռու Է ավարտված լինելուց: Արդարության, հավասարության եւ բարգավաճման վրա հիմնված նոր աշխարհակարգ դեռեւս ձեռք չի բերվել»,-ընդգծել Է նա: Նախագահը նշել Է այն փաստը, որ երկրների 20 տոկոսն ապրում Է առատության աշխարհում, իսկ մնացածները, հատկապես Ասիայում եւ Աֆրիկայում, պայքարում են աղքատության ճիրաններից ազատվելու համար:
«Մենք՝ ասիական եւ աֆրիկյան երկրներս, ՄԱԿ-ի բարեփոխում ենք պահանջում՝ նպատակ ունենալով նրա՝ որպես միջազգային մարմնի օպտիմալ գործառումը, որն առաջին տեղում դնում Է արդարությունը բոլոր ժողովուրդների համար»,-հայտարարել Է Ջոկոն: «Ինձ համար գլոբալ դիսբալանսն ավելի ու ավելի հեղձուցիչ Է դառնում»,-հավելել Է նա:
Ջոկոն ասել Է, որ այդ նոր աշխարհակարգը, որը բաց Է նոր տնտեսական տերությունների համար, պետք Է անցյալում թողնի «հնացած գաղափարները», որոնց մարմնավորումը նա համարել Է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված «բրետոն-վուդի» հաստատությունները:
«Այն պատկերացումները, թե գլոբալ տնտեսական խնդիրները պետք Է լուծվեն միայն ու միայն Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Զարգացման ասիական բանկի միջոցով, հնացած գաղափարներ են»,-ընդգծել Է նա: