Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵՄ-ի գագաթնաժողովը միջերկրածովյան միգրացիայի զսպման ծրագիր է նախանշել

International news

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը, որն ավարտվել է ապրիլի 23-ի ուշ գիշերին, միջերկրածովյան միգրացիայի զսպման ծրագիր է նախանշել:ԵՄ-ի ղեկավարները որոշում չեն ընդունել իրենց երկրների սահմանները պահպանելու համար Միջերկրական ծովում նոր գործողություն գործարկելու մասին, փոխարենը պայմանավորվել են եռապատկել գործող Tritone գործողության ֆինանսավորման ծավալը՝ այն հասցնելով տարեկան 120 մլն եվրոյի, ինչպես նաեւ ավելացնել դրան մասնակցող նավերի, ուղղաթիռների եւ ինքնաթիռների թիվը:

Ծրագրի երկրորդ կետը դարձել է ԵՄ-ի բոլոր 28 երկրներում այն գաղթականների ընդունման եւ բաշխման վերաբերյալ հանրակցության անդամների գործողությունները համաձայնեցնելու որոշումը, որոնք հիմքեր ունեն փախստականի կարգավիճակ ստանալու համար, իսկ ում կմերժվի նման կարգավիճակ տրամադրելը, օպերատիվ կարգով կկազմակերպվի նրանց հայրենադարձությունը: Երրորդ, Եվրամիությունը հայտարարել է միգրացիոն հոսքերի պատճառների դեմ պայքարելու մտադրության մասին՝ ընդլայնելով համագործակցությունը Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ եւ օգնություն ցուցաբերելով նրանց:

«Մենք պատրանքներ չէին տածում, որ մեզ կհաջողվի միգրացիայի խնդիրը լուծել այս գագաթնաժողովում, բայց մենք չենք կարող անտարբեր մնալ եւ պարտավոր ենք գործել անհապաղ: Մենք այս թեմային կվերադառնանք ԵՄ-ի՝ հունիսին կայանալիք հերթական գագաթնաժողովում»,- ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով ամփոփիչ մամուլի ասուլիսում:

«ԵՄ-ն գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին հանձնարարել է առաջարկություններ պատրաստել գաղթականներին փոխադրողներին գտնելու եւ բռնելու եւ նրանց նավերի ոչնչացման վերաբերյալ»,- ասել է Տուսկը: Նրա խոսքով՝ դա արվելու է «միջազգային իրավունքին եւ մարդու իրավունքների հարգմանը համապատասխան»:

Մաքսանենգների նավերի կալանման կամ ոչնչացման համար բավարար օրինական բազայի բացակայության խնդիրը, որը դարձել է ծովային նոր գործողության գործարկման գաղափարից հրաժարվելու պատճառներից մեկը, ԵՄ-ի ղեկավարները մտադիր են լուծել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ բանաձեւի մշակման ճանապարհով, ինչի համար նրանց կպահանջվի Ռուսաստանի աջակցությունը: Այդ կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գագաթնաժողովի արդյունքում խոստացել է, որ Փարիզը կպատրաստի եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին կներկայացնի բանաձեւի նախագիծ անօրինական միգրանտներին փոխադրողների նա վերի ոչնչացման համար:

Ինչպես հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ-ի անդամ երկրների մեծամասնությունը հայտարարել է Tritone առաքելության համար միջոցներ հատկացնելու պատրաստակամության մասին, ներառյալ ուղղաթիռներ ու նավեր, ինչպես նաեւ լրացուցիչ անձնակազմ:

«Մենք որոշում ընդունեցինք՝ մշակել գաղթականներին պաշտպանելու ռազմավարություն, որը դրույթներ է ներառելու ԵՄ-ի տարբեր երկրների կողմից նրանց ընդունման եւ այն անձանց շտապ հայրենադարձման պայմանների վերաբերյալ, ովքեր հիմքեր չունեն Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալու համար»,- պարզաբանել է Տուսկը:

ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովի գումարման պատճառ է դարձել Միջերկրական ծովում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ նավաբեկության հետեւանքով անհետ կորել են Լիբիայից մեկնած շուրջ 700 գաղթականներ: Ինչպես ապրիլի 21-ին հաղորդել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, այդ աղետի հաշվառմամբ, տարեսկզբից Աֆրիկայի եւ Եվրոպայի ափերի մոտ խեղդվել են 1,7 հազարից ավելի փախստականներ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank