Մենք սգում ենք բոլոր զոհերի համար. Ջեյմս Ուորլիք
International newsԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին տեղի ուն եցած կոտորածներին:
Այս մասին համանախագահը համապատասխան գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Աշխատելով Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ` մենք հիշում ենք Օսմանյան կայսրության վերջին օրերին տեղի ունեցած տառապանքներն ու կոտորածները և սգում բոլոր զոհերի համար»,-ընդգծել է Ուորլիքը: