Yerevan, 14.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այսօր աշխարհի գերտերություններին մեծ այցեքարտ է նետվում փոքրիկ Հայաստանի կողմից. 2015-ը մերն է լինելու. մեր ձայնն արդեն լսելի է

Lifestyle

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին միտված հայ ազգի պահանջատիրությունը հուզել է շատերին: Life.apnorama.am-ի հետ զրույցում հայ արվեստագետները արտահայտում են իրենց հուզմունքը, հպարտությունը եւ պահանջատիրությամբ՝ վստահությունը. 100 տարի անց հայ ազգի ձայնը արդեն լսելի է աշխարհին:

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դրեասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուզիա Ղամբարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Կարծում եմ, որ 100 տարի հետո պահանջատիրության գիտակցումը թերեւս ամենապիկային վիճակում է այսօր, քանի որ եւ քաղաքակրթության բոլոր նորմերը պահելով, եւ ցավն ու վիշտը չմոռանալով հանդերձ, այսօր աշխարհի գերտերություններին մեծ այցեքարտ է նետվում փոքրիկ Հայաստանի կողմից ամենաճշգրիտ պահվածքով: Այո, այսօր ամենճիշտ կերպով է գործում թե մեր ղեկավարությունը, թե մեր ժողովուրդը: Ամենահասարակ ու անգամ ոչ գրագետ քաղաքացիների դրսեւորումը այսօր այնքան ճիշտ է ու ազնիվ է, որ ես պարզապես հպարտ եմ»:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանը եւս տպավորված է հայ երիտասարդի պահանջատեր կեցվածքով, բայց դերասանուհին չի շտապում վստահել աշխարհի կողմից հայ ազգի համար այս գերխնդիրը կարեւորելուն. «Աշխարհի ականջը մի քիչ խուլ է եւ այդ խլությունը նոր երեւույթ չէ: Աշխարհի գերտերությունների շահերն իրար երբեմն չեն համընկնում եւ երբեմն խուլ է լինում աշխարհը, ինչպես եղել է 1915թ-ին. մենք հստակ գիտենք, թե որ պետություններն են խուլ եղել, ովքեր են կույր եղել եւ ինչո՞ւ է եղել ցեղասպանությունը: Ցավոք սրտի, աշխարհը այնքան էլ մաքուր չէ եւ այնքան էլ իրատես չէ: Բայց այսօր մենք ունենք փառահեղ երիտասարդություն, ովքեր պահանջատեր են եւ ովքեր իրենց մեջ կրում են հիշողության գենը: Հիշողությունը բարոյականություն է, եւ հուսամ, որ մեր երիտասարդությունը պետք է շարունակի պայքարել ցեղասպանության ճանաչման համար, քանի որ երիտասարդությունը երկրի ապագան է, նա է, ով պետք է վաղն ապրի եւ ով պիտի պահանջատեր լինի: Ես անմնացորդ վստահ եմ, որ երիտասարդության ձայնը պետք է լսելի լինի աշխարհին եւ վերջապես պետք է մի օր գա, որ մենք հանգիստ շունչ քաշենք, վերջնական հաղթական հոգոց հանենք ու շարունակենք առաջ քայլել: Մի օր պետք է գա, որ ողջ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ չճանաչելը բերում է նոր ցեղասպանությունների»,-շեշտեց դերասանուհին:

Հեռուստահաղորդավարուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանը Life.panorama.am-ի հետ զրույցում արցունքները խեղդելով խոսեց. «Այսօր մեզանում առկա պահանջատիրությունը սերունդներ չի ճանաչում, մենք բոլորս նույն լեզվով ենք խոսում: Այսօր ես հետեւում եմ ուղիղ եթերով հեռարձակվող այս արարողությանը ու հպարտ եմ, ես այսօր ցնծություն եմ ապրում, որ գերտերությունների ներկայացուցիչներն ու նախագահները այսօր մեր կողքին են: Ես կարծում եմ, որ մեր ձայնն այսօր իսպակես լսելի է դարձել արդեն, քանի որ դա ապացուցում են ու վկայում այս օրերին ընթացող Հայաստանում, հատկապես Երեւանում կատարվող իրադարձությունները. 2015-ը մերն է լինելու, աշխարհը խոսեց մեր մասին, մենք իսկապես եղանք աշխարհի ուշադրության կենտրոնում ու դրա համար շնորհակալ ենք: Այսօր բոլորս ենք պահանջատեր, բայց ես հպարտ եմ նաեւ, որ երիտասարդության գիտակցությունն էլ շատ արթուն ու զգոն է: Այսօր հուզված ու հպարտ եմ, քանի որ երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում ու կարծես արդարությունն է վերականգնվում դա ինձ հուզում է: Այո, դար է անցել, երկար ենք սպասել, մեծ կորուստներ ենք ունեցել, բայց ես այսօր մի տեսակ ցնծություն եմ ապրում, ինչ- որ ներքին մի ձայն ինձ հուշում է, որ մենք հաղթել ենք, ներքուստ մի լավ բանի եմ սպասում, չգիտեմ, անգամ ինքս չեմ հասկանում, թե ինչ է կատարվում հետս: Մեզ շատ են ցանկացել պառակտել, բայց, որ հայս համախմբվում է, վերջացավ. Իսպակես հային համախմբվելը բնորոշ է: Երեկվա կայացած «System Of A Down» խմբի «Արթնացրեք հոգիները» խորագրով մենահամերգին էլ, երբ ներկա էր այդքան երիտասարդություն, անձրեւի տակ խենթացած ու շանթահարված, հասկացա, որ դա սովորական համերգ չէր. կարծես դա մի վրեժ էր ու կռիվ՝ մեր ձայնն արդեն լսելի է»:

AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU